Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր հանձնաժողովը քննարեկել է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունների ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Ասպարեզ» պարբերականը, փետրվարի 10-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր հանձնախմբի անդամ Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը և Կենտրոնական հանձնախմբի անդամ Թենի Պիրի-Սիմոնյանը Ժնևում հանդիպել են խորհրդի համակարգող, դոկտոր Ագնես Աբումի և գլխավոր քարտուղար Օլավ Ֆիկս Թվայթի հետ և քննարկելու, թե ինչպես է խորհուրդը նշելու Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

 

Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը փոխանցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի ողջույնները և ներկայցրել Կիլիկիայի Սուրբ Աթոռի' 2015 թվականի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համար ծրագրած միջոցառումները:

 

Թենի Պիրի-Սիմոնյանը, ով նաև հայ-շվեյցարական ARMENOFAS հիմնադրամի նախագահն է, ներկայացրել է նաև Շվեյցարիայում կազմակերպվելիք միջոցառումները:

 

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ վեհաժողովի ժամանակ ընդունվել է բանաձև, որով նախատեսվում է 2015 թվականի ապրիլի 24-ին ընդառաջ, 2015թ, փետրվար-մարտին կազմակերպել միջազգային խորհրդակցություն, մշակել «անպատժելիության մասին» թեմա, որը կքննարկի Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: Այդ թեմայով Կիլիկիայի Սուրբ Աթոռը միջազգային համագումար կկազմակերպի, և դրա նախապատրաստական աշխատանքներին աջակցելու համար կստեղծվի փոքրիկ հանձնաժողով:

 

Կոմղերը պայմանավորվել են, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղարը կենտրոնական հանձնախմբի հայ անդամներին կհրավիրի օգնելու խորհրդի վեհաժողովի աշախատակազմին' առաջարկությունների իրականացման հարցերում: