Լիբիայի վարչապետ Ալի Զեյդանը հայտարարել Է, որ երկրի իրադրությունը վերահսկվում Է, եւ Տրիպոլիում կառավարությունը գործում Է բնականոն ռեժիմով: Այդ մասին փետրվարի 14-ին հաղորդել Է Al Arabiya-ն:

 

Կաբինետի ղեկավարն այս կերպ Է արձագանքել երկրի կառավարության եւ խորհրդարանի աշխատանքի դադարեցման վերաբերյալ Լիբիայի զինված ուժերի նախկին հրամանատար Խալիֆա Խիֆեթրի ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը:

 

«Կառավարությունը նորմալ աշխատում Է, եւ երկրի իրադրությունը վերահսկողության տակ Է: Ամեն ինչ պարզապես հիանալի Է»,- ասել Է Զեյդանը հեռուստաուղերձում:

 

Նա երդվել Է, որ իր կառավարությունը «ոչ մեկին թույլ չի տա գողանալ հեղափոխությունը», որը 2011 թվականին տապալեց Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիին: Վարչապետի խոսքով՝ միայն ժողովուրդը, այլ ոչ թե բանակը կամ առանձին անձինք իրավունք ունեն որոշելու երկրի ապագան:

 

Ավելի վաղ Al Arabiya-ն հաղորդել Էր, որ գեներալ Խիֆեթրն իրեն հավատարիմ զորքեր Է մտցրել երկրի մայրաքաղաք, որոնք վերահսկողություն են հաստատել Տրիպոլիի առանձին փողոցների նկատմամբ: Բացի դրանից, ամբողջ քաղաքն անջատվել Է Համացանցից: