Իրաքը երբեք թույլ չի տա, որպեսզի իր տարածքն օգտագործվի Իրանի դեմ պայքարելու համար: Ինչպես փոխանցում է ԼՈՒՐԵՐ.com-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին:
«Մենք ոչ մի բանի համար թույլ չենք տա օգտագործել Իրաքի տարածքն Իրանի դեմ, լինի դա ՆԱՏՕ-ն կամ մեկ ուրիշը»,- ասել է նա:
Իրաքի վարչապետի գրասենյակին մոտ իրաքցի պատգամավոր Ջաս Մուհամմեդ Ջաֆարն ավելի վաղ հայտարարել էր Իրանի հետ սահմանին ռազմական ներկայությունն ընդլայնելու ԱՄՆ ձգտումների և ալ-Աբադիի վրա ճնշումների մասին՝ երկրում ՆԱՏՕ-ի առաքելության ժամկետի երկարաձգման նպատակով: