Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին անվանել Է վրաց ժողովրդի թշնամի, որը, վարչապետի խոսքով, վրացի զինվորականներին կոչ Էր անում հրաժարվել իրենց երկրի զինված ուժերից եւ մեկնել Ուկրաինա, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:

 

«Այն, որ անձամբ նախկին նախագահ Սահակաշվիլին, որը մեղադրվում Է բազմաթիվ հանցագործությունների մեջ, եւ նրա թիմի անդամները վրացի զինվորներին կոչ Էին անում (բանակցություններն անցկացվել են նաեւ անձնական խոսակցությունների ընթացքում) հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից, հրաժարվել Վրաստանի զինված ուժերից եւ մեկնել Ուկրաինա, որովհետեւ այնտեղ բարձր աշխատավարձեր կլինեն, դա ուղղակի դավաճանություն Է եւ դավաճանելու կոչ»,-հայտարարել Է Ղարիբաշվիլին: Նմանօրինակ կոչերը, ինչպես նշել Է Վրաստանի վարչապետը, անթույլատրելի են:

 

«Սահակաշվիլին մեր երկրի եւ ժողովրդի թշնամին Է… Այն, ինչ անում Է նախկին գլխավոր հրամանատարը, խայտառակություն Է եւ դավաճանություն մեր երկրին ու ժողովրդին»,-ընդգծել Է Ղարիբաշվիլին:

 

Նրա խոսքով՝ Սահակաշվիլիի միակ մտահոգությունն այն Է, որ «Վրաստանում տեղի ունենա հակամարտություն, անկարգություններ եւ երկիրը վերստին ներքաշվի Ռուսաստանի հետ զինված դիմակայության մեջ. սա Էլ հենց թշնամությունն Է»:

 

Դրա հետ մեկտեղ Ղարիբաշվիլին սադրիչ Է համարել լրագրողի հարցը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդյոք Վրաստանի եւ Ուկրաինայի թշնամին Է, թե ոչ:

 

«Հայտարարությունն ու փիլիսոփայությունը այն չԷ, թե ով ավելի համարձակ կարտահայտվի՝ թշնամի Է, թե թշնամի չԷ, կվիրավորի, թե չի վիրավորի: Բանն այն Է, որ մենք պետք Է պատասխանատու լինենք մեր յուրաքանչյուր հայտարարության համար: Ես կառավարության ղեկավար եմ եւ պետք Է այնպիսի հայտարարություններ անեմ, որոնք օգուտ կբերեն, այլ ոչ թե այնպիսիք, որոնք կվնասեն մեր երկրին»,-հավելել Է վարչապետը՝ դիմելով լրագրողին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: