Չինաստանում փետրվարի 14-ին նշում են ժողովրդի կողմից ամենասիրված տոներից մեկը՝ Լապտերների տոնը (Յուանսյաոցզեն): Ավանդաբար այն համընկնում Է լուսնային օրացույցով Ամանորի՝ Չունցզեի գալուն հաջորդած 15-րդ օրվան եւ պսակում Է ամանորյա երկշաբաթյա զվարճահանդեսները:
Տոնը հարուստ պատմություն ունի: Համարվում Է, որ Ընդերկնյայում այն սկսել են նշել տակավին Հան գահատհմի ժամանակներում (206 թ. մ.թ.ա. – 220թ. մ.թ.): Այդ օրը չինացիները քաղաքների եւ գյուղերի փողոցներում կախում են կանթեղներ, որոնք խորհրդանշում են երջանկություն եւ բարեկեցություն:
Լապտերների տոնին չինացիները հավաքվում են ընտանեկան սեղանի շուրջը եւ ճաշակում ավանդական կերակուրը՝ «յուանսյաո»-ն կամ «տանյուան»-ը՝ բրնձի կլոր խմորագնդիկներ՝ զանազան, առավելապես քաղցր խորիզով, որոնք խորհրդանշում են ընտանիքի միասնությունը եւ բարեկեցությունը: Մթնշաղին մարդիկ դուրս են գալիս փողոցներ եւ զմայլվում վառված լապտերներով: