Թուրքիայի խորհրդարանում Դատավորների և դատախազների բարձրագույն ընկերության կառուցվածքում փոփոխություններ նախատեսող օրինագծի քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ու Ազգայնական շարժում կուսակցության պատգամավորների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

Օրինագծով առաջարկվում է ընկերության կառուցվածքում որոշ վարչությունների անդամներին նշանակելու իրավունքը, որն ընկերության վարչական խորհրդի բացառիկ իրավունքն է, վերապահել արդարադատության նախարարությանը, ինչին խիստ դեմ են հանդես եկել ընդդիմադիր ԺՀԿ և ԱՇԿ պատգամավորները:

 

ԺՀԿ փոխնախագահ Բյուլենթ Թեզջանը քննադատել է կառավարությանը՝ լիազորությունները չարաշահելու համար, օրինագիծը համարել բռնապետության անցնելու փորձ: Նրա այս արտահայտությունից հետո ԱԶԿ պատգամավոր Բայրամ Օզչելիքը վազել է ամբիոնի մոտ կանգնած Թեզջանի մոտ և բռունցքով հարվածել նրա դեմքին:

 

Դրանից հետո խորհրդարանում իրարանցում է սկսվել: ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել, որը տևել է 5 րոպե: Ծեծկռտուքի ժամանակ ԺՀԿ-ական պատգամավոր Ալի Իհսան Քոքթուրքի քթից սկսել է արյուն հոսել, ում հիվանդանոց են տեղափոխել: