Ղարաբաղյան պատերազմի առաջին խմբի հաշմանդամ Մալիք Մեջիդովը բենզին է լցրել իր վրա և ցուցադրաբար ինքնահրկիզվել Սումգայիթի գործադիր իշխանության շենքի առջև: Այս մասին հաղորդում է lent.az-ը:

 

Նշվում է, որ նրան անմիջապես տարել են Բաքվի այրվածքների հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամի ինքնահրկիզման դիմելու պատճառը դեռևս հայտնի չէ:

 

Ադրբեջանում հունվար-փետրվարի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 7 քաղաքացիներ, որոնցից 4-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, կաշառք պահանջվելու և այլ պատճառներով:

 

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ադրբեջանում ինքնասպանությունների խնդրի հետ կապված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի կողմից Բաքվում կազմակերպված լսումների մասնակիցները հայտնել են, որ Ադրբեջանում 2008 թ-ին 138, 2009 թ-ին' 165, 2010 թ-ին' 289, 2011 թ-ին' 414, 2012 թ-ին' 482 ինքնասպանության դեպքեր են գրանցվել: