Հունվարի 27-ի առավոտյան Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի բնակիչ, Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամ Նիզամի Կերիմովը ինքնահրկիզման ակտ է գործել Սոցիալական պաշտպանության հիմնադրամի շրջանային բաժանմունքի շենքի դիմաց, հաղորդում է Ադրբեջան ՆԳՆ մամլո ծառայությունը:
Համաձայն տեղեկատվության' հաշմանդամը հոսպիտալացվել է շրջանային հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում: Նախնական տեղեկությունների համաձայն' հաշմանդամը ինքնահրկիզման ակտ է գործել ի նշան բողոքի ընդդեմ իր իրավունքների ոտնահարման:
Հավելենք, որ սա վերջին մեկ ամսում Ադրբեջանում Ղարաբաղյան պատերազմի վետերանի կողմից իրականացված ինքնահրկիզման 2-րդ դեպքն է արդեն: 2013 թվականի դեկտեմբերի 25-ին Ղարաբաղի պատերազմի հաշմանդամ Զաուր Հասանովը ևս ինքնահրկիզվել էր, իսկ դեկտեմբերի 28-ին' մահացել հիվանդանոցում: