Մոսկվայի Քրեական հետախուզության օպերատիվ աշխատողները մայրաքաղաքի հարավարեւելյան շրջանում ձերբակալել են այսպես կոչված օրենքով գող Միրո Համադյանին, որը քրեական շրջանակներում ավելի հայտնի Է «Միրոն» մականվամբ: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությունում, ներկայում որոշվում Է ձերբակալվածին հայրենիք արտաքսելու հարցը:
«30-ամյա Համադյանին օպերատիվ աշխատողները բռնել են Նովոռյազանսկոյե խճուղում: Փաստաթղթերն ստուգելիս նա ներկայացրել Է ուրիշի անունուվ կեղծ անձնագիր: Ըստ օպերատիվ տվյալների՝ Համադյանը փորձել Է վերահսկողություն իրականացնել այն հանցավոր խմբերի նկատմամբ, որոնք Մոսկվայի տարածքում զբաղվում են տարբեր տեսակի գողություններով»,- ասել են մամուլի ծառայությունում՝ նշելով, որ ձերբակալվածն անօրինականորեն բնակվել Է Մոսկվայի տարածաշրջանում: