NewsBook-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Երևան Սիթի» սուպերմակետի շրջակայքից ձերբակալվել են քրեական աշխարհի ներկայացուցիչներ Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները: Ի՞նչ քրեական գործի շրջանակներում են ձերբակալվել եղբայրները՝ մեզ դեռևս չհաջողվեց պարզել:

 

Նշենք, որ Նորատուսցի եղբայրները մշտապես հայտնվում են աղմկալի պատմությունների կիզակետում:

 

Ըստ մամուլի հրապարակումների՝ ընդամենն օրեր առաջ Չարբախում տեղի ունեցած մահվան ելքերով «ռազբորկայի» կողմերից մեկը ևս եղել են եղբայրները:

 

Ըստ նոր տեղեկությունների՝ ձերբակալվել է եղբայրներից մեկը և ևս մեկ անհայտ անձ: Կոնկրետ եղբայրներից ո՞ր մեկն է ձերբակալվել, NewsBook-ը կտեղեկացնի քիչ անց: