Երեկ՝ փետրվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ին Հ. Էմին փողոցի թիվ 58 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի բնակիչներ, 22-ամյա Գևորգ Ջնդոյանի վարած Վազ 2110 մակնիշի 29 ՏՕ 401 համարանիշի և 56-ամյա Արտաշես Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի 007 ՈՈ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 50-ամյա Աննա Աբաջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Մանրամասները` այստեղ: