Ոստիկանության Արաբկիրի բաժնում փետրվարի 17-ին' ժամը 11.15-ին, հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանի քից մտնելով' տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել «Երևան Սիթի» սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:
Վնասի չափը պարզվում է: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: