ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի կառավարությանը մեղադրել է Ժնևում տեղի ունեցած միջսիրիական բանակցություններում առաջընթաց չգրանցելու մեջ: Այս մասին հայտնում է արաբական լրատվամիջոցները:
Սիրիայի կառավարական պատվիրակությունը արգելքներ է ստեղծել և ժամանակ ձգել, մինչդեռ ընդդիմադիր պատվիրակ ությունը ցուցաբերել է պատրաստակամություն' քննարկելու ճգնաժամի բոլոր կողմերը: «Առաջ շարժվելն առավել խոչընդոտում է Բաշար ալ Ասադի վարչակազմի դիրքորոշումը»,- նշել է Քերին:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը միջսիրիական բանակցությունների անհաջողության պատասխանտու է համարել Ասադի վարչակազմին: Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ սիրիական համակարգի դիրքորոշումը արժանի է քննադատության: Ապա նա ողջունել է Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության կատուցողական դիրքորոշումը:
Միջսիրիական բանակցությունների միջնորդ Ախդար Իբրահիմին բանակցությունների ավարտից հետո հայտարարել էր, որ հաջորդ փուլի օրակարգում կքննարկվեն բռնությունների և ահաբեկչության դեմ պայքարի, անցումային մարմնի, ազգային հաշտեցման և այլ թեմաների վերաբերյալ հարցեր: