ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը կօժանդակի Ռուսաստանի ջանքերին միջսիրիական երկխոսության կամուրջ կառուցելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուջարիքը՝ ավելացնելով, որ իրենք աջակցում են սիրիական ճգնաժամը լուծելու բոլոր փորձերի ն:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ողջունել է ցանկացած պետությունների և հաստատությունների ջանքերը, որոնք համապատասխան պայմաններ են ստեղծում երկոսության համար:
Մոսկվայում կայացած հանդիպումներն ավարտվել են հունվարի 29-ին, որոնց ընթացքում սիրիական կառավարական և ընդդիմադիր պատվիրակությունները համաձայության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնք ստացել են «մոսկովյան սկզբունքներ» անվանումը: Սկզբունքների մեջ առաջնային էր Սիրիայ