Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն' անդրադառնալով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև կայանալիք դիմակայությանը, նշել է.
«Իհարկե, պատմական «Բարսելոնան» «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում ֆավորիտ է, սակայն սա այն «Բարսելոնան» չէ, որը մենք նախկինում գիտեինք: Իհարկե, նրանք ունեն Մեսսի, ով յուրահատուկ խաղացող է, ունեն նաև լավ խաղացողներ: Սակայն, սա վերջին տարիների վատագույն «Բարսելոնան» է: «Սիթին» հաղթելու հնարավորություն ունի»,-Մոուրինյուի խոսքը մեջբերում է ITV-ն: