Ադրբեջանի պաշտպանության նախարարության' Գյանջայում տեղակայված զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ծառայակցի վրա:

 

Ինչպես հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, 21-ամյա զինվոր Ռաֆայել Շուքյուրովը' խախտելով անվտանգության կանոնները, կրակ է բացել իր ավտոմատից: Գնդակը դիպել է նրա ծառայակից 20-ամյա Նաջաֆգուլու Գուլիևին, ով ոտքի հրազենային վիրավորումով հոսպիտալացվել է: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը:

 

2014 թ. սկզբից մինչև այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 9 զինծառայող, 15 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր վնասվածքներ են ստացել: