Ադրբեջանական բանակում շարունակում են «անուշադրության» հետևանքով «դժբախտ պատահարներ» գրանցվել: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում զինվոր Ռահիդ Սաթթարօղլու Ասքերովը զենքից կրակել է ինքն իրեն: Զինվորն անմիջապես հոսպիտալացվել է: Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:

 

2014 թ. սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում զոհվել է 16 զինծառայող, որոնցից 11-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, 24 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: