Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, փետրվարի 19-ին' ժամը 05.42-ին, տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 13 AP 003 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես» ՍՊԸ-ի պատին:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ' 1973թ. ծնված Ա. Բ.-ի դին: Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված 2 ուղևորների դիերը (մոտ 35-40 տարեկան), հոսանքազրկել ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: