Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման աշխատանքային խմբի ներկայացուցիչները զանգվածային անկարգությունների մասնակիցներին կոչ են արել հանձնել զենքը եւ ազատել գրաված շենքերը, հակառակ դեպքում նրանք «խստորեն կպատժվեն օրենքով»:

 

«Պահանջում ենք անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները, հանձնվել իրավապահ մարմինների աշխատակիցներին, ազատել բոլոր գրաված շենքերը եւ տրանսպորտային հաղորդակցուղիները»,- ասված Է հայտարարության մեջ, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

07:47: Ուկրաինայի արեւմուտքի Լուցկ քաղաքում հանրահավաքի շուրջ 200 մասնակիցներ ուղեկալել են միլիցիայի քաղաքային վարչությունը՝ իրավապահ մարմինների աշխատակիցներին կոչ անելով անցնել իրենց կողմը:

 

07:40: Ուկրաինայի մայրաքաղաքի Անկախության հրապարակում հրդեհված Արհմիությունների տնից փրկել են 41 հոգու:

 

04:46: «ՈՒԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կայացած բանակցություններից հետո նրան մեղադրել Է Կիեւում տեղի ունեցող իրադարձությունների անհամազոր հակազդման մեջ:

 

03:35: Լվովում անհայտ անձանց կողմից զորամասերից մեկի վրա կատարված հարձակման հետեւանքով 30 զինծառայողներ վիրավորվել են, նրանցից հինգին տեղափոխել են հոսպիտալ:

 

03:05: Կիեւի Անկախության հրապարակում այրվում են Արհմիությունների տունը եւ «Գլոբուս» առեւտրական կենտրոնը:

 

03:04: Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնի մանկապարտեզներում եւ դպրոցներում չորեքշաբթին հայտարարվել Է հանգստի օր:

 

01:47: Ուկրաինայի արեւմուտքի Տեռնոպոլ քաղաքում ցուցարարները հրկիզել են միլիցիայի քաղաքային վարչության շենքը:

 

00:08: Ուկրաինայի կառավարության նիստը կկայանա փետրվարի 19-ին փակ ռեժիմով, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին այնտեղ չեն թողնի:

 

Աշխարհի քաղաքական գործիչներն արտահայտվել են երկուստեք ուժի կիրառման դեմ եւ ընդդիմության առաջնորդներին եւ իշխանության ղեկավարներին կոչ են արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջը: ԱՄՆ-ն եւ Գերմանիան հայտարարել են, որ չեն բացառում պատժամիջոցների կիրառումն իրադրության հետագա սրման դեպքում: