Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում բողոքավորների եւ իրավապահ մարմինների աշխատակիցների անխնա դիմակայությունն առայժմ չի ազդել քաղաքի երկաթուղային կայարանի եւ օդանավակայանների աշխատանքի վրա: Համանման իրադրություն Է դիտվում նաեւ երկաթուղում. բոլոր գնացքները ժամանում են ժամանակին:

 

Մայրաքաղաքի մետրոպոլիտենի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառով քաղաքում վերերկրյա հասարակական տրանսպորտը գործում Է ուժեղացված ռեժիմով, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կիեւի պետական քաղաքային վարչակազմի ղեկավար Վլադիմիր Մակեենկոն, «ներգրավված Է պահուստային շարժակազմ, եւ կազմակերպված են լրացուցիչ երթուղիներ մետրոյի բոլոր կայարաններից»: Նրա խոսքով՝ մայրաքաղաքի իշխանությունները չեն կարողանա մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքում իրադրությունը չի կայունացել:

 

«Այժմ մենք իրավունք չունենք վերսկսել մետրոպոլիտենի գնացքների երթեւեկությունը, քանի դեռ համոզված չենք լինի յուրաքանչյուր մարդու անվտանգության հարցում, որը կգտնվի ստորգետնյա տրանսպորտում»,- ասել Է Մակեենկոն՝ ըստ որում նշելով, որ վերերկրյա տրանսպորտով երթեւեկությունն առայժմ կլինի անվճար:

 

Փողոցներում իսկական կոլապս Է առաջացել: Այս իրավիճակից օգուտ են քաղել սոսկ տաքսիստները, որոնցից ոմանք որոշել են օգտվել առիթից եւ մի քանի անգամ բարձրացնել իրենց ծառայությունների գները: