«Ալ Կաիդա»-ի հետ կապված ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Բեյրութում փետրվարի 19-ին տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, այդ մասին Աբդ Ալլահ Ազզամը նշել է «Թվիթերի» իր էջում:

 

Լիբանանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Լիբանանում Քուվեյթի դեսպանատունը հաստատել է, որ իր աշխատակիցները ողջ և առողջ են: Տեղեկություներ կան, որ պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիրավորներինը՝ 80-ի:

 

Լիբանանյան աղբյուրները տեղեկացնում են, որ Բիր Հասան շրջանում տեղի է ունեցել երկու պայթյուն, որոնցից մեկը որոտացել է իրանական մշակույթի կենտրոնի մոտ, իսկ երկրորդը՝ 50մ հեռավորության վրա գտնվող ռեստորանի: Աղբյուրը նաև պարզաբանել է, որ առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը մոտոցիկլետով, իսկ երկրորդը տեղի է ունեցել ականապատ մեքենայի պայթյունի հետևանքով, այդ իսկ պատճառով վնասներ ավելի մեծ են: