Լիբանանում փետրվարի 20-ին սպանվել է «Արաբական ժողովրդավարություն» կուսակցության ռազմական պատասխանատու Աբդ առ Ռահման Դիաբը: Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքում դիմակավորված անձինք կրակ են բացել նրա մեքենայի ուղղությամբ: Աղբյուրը պարզաբանել է, որ նա ստացել է գլխի և կրծավանդակի վնասվածքներ: Նա երկրի հյուսիսում գլխավորում էր ալաուիների զինված խմբավորումները:
Տեղի ունեցածից հետո Տրիպոլի քաղաքում լարված իրավիճակ է ստեղծվել, որին հաջորդել է դիպուկահարների միջև փոխհրաձգությունը Բաբ աթ Թաբաննա և Ջաբաալ Մահհսեն թաղամասերում: Փոխհրաձգության հետևանքով Բաբ աթ Թաբաննա թաղամասում զոհվել է մեկ, վիրավորվել՝ 8 մարդ: Լիբանանյան բանակը տարածվել է նշված թաղամասերում՝ փորձելով վերահսկել իրավիճակը:
Լիբանանի հյուսիսում պարբերաբար բախումներ են տեղի ունենում Բաբ աթ Թաբաննա և Ջաբալ Մահսեն թաղամասերի միջև, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել և վիրավորվել: