Ուկրաինայի Ռովնոյի շրջանի հայ համայնքի ներկայացուցիչ Արարատ Եղիազարյանը հաղորդել է, որ Կիևում զոհված հայը 1960թ.-ին ծնված, Վրաստանի քաղաքացի Գեորգի Վաղարշակի Հարությունյանն է։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Երեկ ուշ երեկոյան հաղորդվել էր, որ Կիևում զոհերի թվում հայ կա, սակայն նրա մասին հստակ տեղեկություններ չկային։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում բախումների հետևանքով զոհված առաջին հայը Սերգեյ Նիգոյանն է, ով զոհվել էր հունվարի 22-ին, Գրուշևսկի փողոցում ոստիկանների և ցուցարարների միջև բախման ընթացքում ստացած հրազենային վնասվածքի հետևանքով: