ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 5-ին, ժամը 09.25-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 18-րդ կմ-ին «Scania» մակնիշի BI 222 ՕՏ պետհամարանիշով բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ 1970 թ. ծնված Շ. Խ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) կողաշրջվել է:

Վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: