armsport.amԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հայտարարել է, որ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ չի վարում ակումբի հետ:
«Սպասեք մինչև 2016 թվականը և կխոսենք նոր պայմանագրի մասին: Ես չեմ զրուցել ակումբի ղեկավարության հետ և նրանց հետ չեմ քննարկել այդ հարցը», - Մարտինոյի խոսքերն է մեջբերել իսպանական մամուլը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանից առաջ կատալոնական ակումբը գլխավորած արգենտինացի մասնագետի պայմանագրի ժամկետը լրանում է 2016 թվականին: