Կապանի «Երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում փետրվարի 22-ին մեկնարկեց դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլը, որը կանցկացվի 16 առարկաներից եւ կտեւի մինչեւ մարտի 11-ը: Օլիմպիադայի տարածքային փուլին մասնակցած մարզի 2320 աշակերտներից մարզային փուլին մասնակցելու իրավունք են ստացել 624-ը:

 

Համացանցի միջոցով «Մաթեմատիկա» առարկայից անցկացված օլիմպիադայի 1-ին փուլին մասնակցած 1863 աշակերտներից մարզային փուլին մասնակցության իրավունք են ստացել 51 օլիմպիականներ: Իսկ «Ֆիզիկա» առարկայի 1-ին փուլի արդյունքները հայտնի կլինեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Լավագույն արդյունքներ ցուցաբերած դպրոցականները եւս կմասնակցեցն մարզային փուլին:

 

Օլիմպիադայի մարզային փուլի մասնակից աշակերտների սննդի, գիշերակացի, ազատ ժամանցի, ինչպես նաեւ' մարզի Գորիսի, Սիսիանի եւ Մեղրիի տարածաշրջաններից նրանց Կապան տեղափոխման բոլոր ծախսերը հոգացել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: