Փետրվարի 22-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի հանրապետական խորհրդի նիստ:

 

Նիստի ընթացքում քննարկվել են մարտի 1-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

 

Փոխնախագահներ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը, վարչության անդամներ Գագիկ Ջհանգիրյանը և Ավետիս Ավագյանը ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը և հանրահավաքին ընդառաջ Կոնգրեսի անելիքները: Տեղական կառույցների ղեկավարները ներկայացրել են տեղերում տիրող իրավիճակը և քարոզչական աշխատանքների ընթացքը: