Ղրիմի Բելոգորսկի շրջանի Զույա ավանում անհայտ անձինք պատվանդանից գետին են տապալել Լենինի արձանը: Այդ մասին ria.ru-ն հեռախոսով հայտնել է տեղի քաղաքագլուխ Անդրես Լախինը:
Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ գիպսե արձանը տապալել են փետրվարի 24-ի գիշերը՝ ժամը մոտավորապես 03:00-ին: Տապալված քանդակը կոտրվել է:
Ավանի բնակիչները խիստ վրդովված են: «Այսօր հանրահավաք տեղի կունենա այդօրինակ գործողությունների դեմ»,-ասել է Լախինը:
Զույայում տեղի ունեցած միջադեպը նմանօրինակ առաջին դեպքն է Ղրիմում: Լենինի և կոմունիստական մյուս գործիչների հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը հաճախացել են երեք ամիս շարունակվող քաղաքական ճգնաժամի հետեւանքով, որն անկարգություններով էր ուղեկցվում Կիևում և ավարտվել է ընդդիմության՝ իշխանության գալով, որը վերահսկողություն է ստացել երկրի նկատմամբ: