ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչությունը նշում Է Ուկրաինայում բողոքի ակցիաների արմատականացումը եւ քննադատում Է միլիցիայի անգործությունը: Այս մասին ասված Է Ուկրաինայում հիշյալ վարչության մոնիթորինգային պատվիրակության զեկույցում:
«Նկատվել Է միտում, երբ խաղաղ բողոքը հանկարծ վերածվում Է դաժան ընդհարման»,- ասված Է միաժամանակ Ժնեւում եւ Կիեւում ներկայացված փաստաթղթում:
ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների գերագույն կոմիսարի վարչության փորձագետները նաեւ անհանգստություն են հայտնել երկրի արեւելքում շարունակվող պատժիչ գործողության ընթացքում մարդկանց բռնի անհետացումներին ուկրաինական բանակի մասնակցության վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:
Վերջին ժամանակներս Ուկրաինայում դիմակայության հետեւանքով զոհվել Է շուրջ 250 մարդ, հայտարարել Է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվան Շիմանովիչը՝ ելույթ ունենալով «Ուկրաինայի ճգնաժամային կենտրոնում» կայացած ճեպազրույցում: Իր զեկուցման մեջ նա վկայակոչել Է այն տվյալները, որոնք հավաքել են մոնիթորինգային պատվիրակությունները եւ հասարակական կազմակերպությունները: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել Է Շիմանովիչը, «ուկրաինական ճգնաժամում անդառնալիության կետը դեռեւս անցած չԷ», եւ կոչ Է արել հնարավոր ամ են ինչ անել իրադրության ապաԷսկալացման համար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: