Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկա փուլում արժանի է հատուկ ուշադրության: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Մշտական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը: Նա նշել է, որ «վերջին շրջանում բռնի ուժի կիրառման մի քանի դեպքերի արդյունքում աճո ղ լարվածության պայմաններում» հակամարտությունը լուրջ ուշադրության կարիք ունի: Բուրկհալտերն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը կաջակցի հակամարտության կարգավորման նպատակով հաստատված ձևաչափերին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբին' ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ:
ԵԱՀԿ նախագահը նաև նշել է, որ հարավկովկասյան տարածաշրջանը Շվեյցարիայի աշխարհագրական գերակայություններից է, և իրենք միջոցներ են փնտրում այստեղ երկարաձգված հակամարտությունները լուծելու համար: