Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից նախագահի պաշտոնից զրկված Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում: Այդ մասին տեղեկացրել է Украинская правда-ն' վկայակոչելով այդ երկրի գլխավոր դատախազի պաշտոնակատար Օլեգ Մախնիցկուն:

 

«Յանուկովիչի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, այդ հարցով զբաղվում է առանձին օպերատիվ-հետաքննչական խումբ»,-ասել է Մախնիսկին: Ներկա դրությամբ Յանուկովիչի գտնվելու կոնկրետ վայրը հայտնի չէ: Ավելի վաղ Ղրիմում Յանուկովիչի հնարավոր ձերբակալման մասին տեղեկատություն էին տարածել սոցցանցերի օգտատերերը: