Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ղրիմի Գերագույն խորհրդի և Նախարարների խորհրդի շենքերը գրաված անձինք հայտնել են Ինքնավար Հանրապետություն վարչապետ Անատոլի Մոգիլևին, որ լիազորված չեն բանակցությունների գործընթաց սկսել և պահանջներ ներկայացնել: Այս մասին ասվում է Ղրիմի նախարարների խորհրդի պաշտոնական կայքում:

 

«Անատոլի Մոգիլևի՝ Ղրիմի կառավարական և Գերագույն խորհրդի շենքերի զավթիչների հետ բանակցություններ սկսելու ջանքերն ապարդյուն են անցել»,-ասված է հայտարարության մեջ:

 

Անատոլի Մոգիլևն, այնուամենայնիվ, թողել է իր կոնտակտային համարները' հետագայում կապ հաստատելու և իրավիճակն ամեն գնով վերահսկելու համար: