Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.
Ղրիմում անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել Է 30-ի
Ղրիմում փետրվարի 26-ին տեղի ունեցած անկարգությունների ընթացքում տուժածների թիվը հասել Է 30-ի:
Ըստ վերջին տեղեկատվության՝ այսօր բժշկական օգնության Է դիմել արդեն 30 մարդ, որոնք վնասվածք են ստացել Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի մոտ կայացած հանրահավաքում մարդկանց զանգվածային կուտակումների ժամանակ: Նրանցից վեցը հոսպիտալացվել են:
Նրանցից երեքի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, եւս երեքինը՝ մինջին աստիճանի ծանր: Տուժածներն ստացել են գանգուղեղային վնասվածքներ, որովայնի բութ եւ այլ վնասվածքներ:
Փետրվարի 26-ին Ղրիմի խորհրդարանի մոտ ընդհարումներն ակտիվացել են, որտեղ միաժամանակ տեղի Է ունեցել երկու հանրահավաք՝ այն բնակիչներինը, որոնք հանդես են գալիս Ուկրաինայում իշխանափոխության դեմ, եւ ղրիմցի թաթարներինը, որոնք այն պաշտպանում են:
***
Սիմֆերոպոլում անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի շենքը. Ավագով
Ուuրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավագովը Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ փետրվարի 27-ի առավոտյան Սիմֆերոպոլում ինքնաձիգ զենքով զինված անհայտ անձինք գրավել են Ղրիմի Գերագույն ռադայի շենքը: Տագնապի ազդանշանով ոտքի են հանվել ներքին զորքերի ստորաբաժանումները եւ միլիցիայի ողջ կազմը:
Ավագովը նշել Է, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար շրջապատվել Է այն թաղամասը, որտեղ գտնվում Է Ղրիմի Գերագույն ռադայի շենքը:
Ձեռնարկվել են նաեւ մի շարք այլ միջոցներ՝ հակազդելու ծայրահեղական գործողություններին, թույլ չտալու, որ քաղաքի կենտրոնում ստեղծված իրադրությունը վերաճի զինված բախման:
«Սադրիչները գործում են: Սթափ դատելու, առողջ ուժերը համախմբելու եւ ճշգրիտ գործողությունների ժամանակն Է»,- ընդգծել Է Ավագովը:
***
Թուրքիայի իրավապաշտպանները դատական գործ են հարուցել «Ակոս»-ի դիմաց խտրական հայտարարություններ արածների դեմ
Թուրքիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը դատական գործ է հարուցել այն անձանց նկատմամբ, ովքեր օրերս «Ակոս»-ի դիմաց հանդես են եկել ռասիստական և ատելություն սերմանող արտահայտություններով' ասելով «Կեցցե’ն Օգյուն Սամասթները, անիծվե’ն Հրանտ Դինքերը»: Ինչպես հաղորդում է «Աոոս» պարբերականը, այս մասին կազմակերպության անդամները լրագրողներին հայտարարել են Ստամբուլի Չաղլայանի արդարադատության պալատի առջև:
Հայտարարության մեջ ընդգծելով, որ ոստիկանները որևէ կերպ չեն խոչընդոտել նման պաստառներ պարզածների գործողություններին, նշվում է. «Հանցագործություն է հանցանքն ու հանցագործին գովաբանելը: Արվածը նշանակում էր ոչ միայն հանցանք գործել, այլև միաժամանակ վիրավորել հայերին, նրանց հանդեպ ռասիստական, ատելություն պարունակող կոչեր անել: Մենք' որպես Մարդու իրավունքների կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղ, դատական հայց ենք ներկայացնում նրանց դեմ, ովքեր կազմակերպել և իրականացրել են այս ռասիստական երթը' պաստառներ պահելով և տարբեր կոչեր հնչեցնելով: Կատարվածի մեկ այլ վատ կողմն էլ այն է, որ հանցագործություն իրականացրած, հանցագործին և հանցագործությունը գովաբանած, ռասիստական պաստառներ բացած անձանց նկատմամբ ոստիկանությունը որևէ միջամտություն չիրականացրեց: Ոստիկանությունը դիտորդի դերում մնաց, երբ հայերի դեմ հրապարակայնորեն վիրավորանք և ատելություն պարունակող խոսքեր էին հնչեցվում»:
***
Թուրքիայում էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել Սևան Նիշանյանի դեմ ճնշումներին վերջ դնելու նպատակով
Անգամ ազատազրկման մեջ գտնվելու ժամանակ իշխանությունների կողմից հետապնդվող թուրքաբնակ հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանին ազատ արձակելուն ուղղված էլեկտրոնային ստորագրահավաք է սկսվել Թուրքիայում: Կազմակերպիչները իրենց հայտարարության մեջ նշել են, որ Նիշանյանի դատապարտումը ամոթալի որոշում է, և նրա նկատմամբ առկա ճնշումներն ու սահմանափակումներն անմիջապես պետք է վերացվեն:
«Սևան Նիշանյանի դատապարտումը ամոթալի որոշում էր, որը վնասում է մարդկանց խիղճը և ստվերում խոսքի ազատության հույսը: Պահանջում ենք վերացնել բանտային գրադարանից օգտվելու հարցում մտցված սահմանափակումները և համակարգչից օգտվելու արգելքը Սևան Նիշանյանի նկատմամբ' մի մարդու, ով Թուրքիայի և ողջ աշխարհի համար նշանակալի աշխատությունների' այդ թվում և ստվարածավալ ստուգաբանության (էթիմոլոգիայի) բառարանի հեղինակ է, ով իր ողջ կյանքը նվիրել է ուսումնասիրություններին և գրելուն: Սևան Նիշանյանի խոսքի, աշխատանքի և հետազոտությունների ազատությունը արգելելուն ուղղված բոլոր սահմանափակումները, պատիժներն ու արգելքները պետք է անմիջապես վերացվեն»,- ասվում է հայտարարության մեջ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել ստորագրահավաքին, պետք է մտնեն այս հղումով և գրանցվեն:
Փետրվարի 26-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Սևան Նիշանյանին Իզմիր քաղաքի Թորբալըի բաց բանտից տեղափոխել են Բուրջայի փակ բանտ: Իր վերջին նամակներից մեկում Նիշանյանը տեղեկացրել էր, որ վերջին հոդվածներից մեկի պատճառով իր դեմ հետաքննություն են սկսել' բանտային ծառայողին նվաստացնելու մեղադրանքով: Բանտի տնօրենը նրան կանչել է իր մոտ, և հայ մտավորականից ցուցմունք են վերցրել: Նիշանյանի համոզմամբ, մի քանի օր հետո իրեն կարող են տեղափոխել փակ բանտ: «Իրական պատճառն այդ հոդվածը չէր: Ինչ եկել եմ այս բանտ, ասում են, թե այստեղի «խերը» կորել է: Գնամ, կկարողանան հանգիստ շունչ քաշել»,- ասել է Նիշանյանը:
***
Ղրիմի խորհրդարանի շենքը գրավածների թիվը հասնում է 60-ի
Փետրվարի 27-ի առավոտյան տեղի է ունեցել Ղրիմի Գերագույն խորհրդի և նախարարների կաբինետի ուժային զավթում: Այս պահին խորհրդարանի շենքում գտնվում է շուրջ 60 մարդ:
Ինչպես հայտնել է խորհրդարանի գրավման ականատես Մաքսիմը՝ Սիմֆերոպոլի բնակիչը, բոլոր զավթիչները եղել են լավ զինված և «բացահայտ պրոֆեսիոնալներ»:
Նրա խոսքով՝ գրավումը տեղի է ունեցել հստակ, նախօրոք պլանավորված սցենարով: Նախ շենք է ներխուժել շուրջ 30 մարդ: Այն բանից հետո, երբ այնտեղից դուրս են հանել ոստիկաններին, մոտեցել է մի ավտոբուս, որտեղից դուրս են եկել ևս 30 հոգի՝ մեծ քանակությամբ զինվորական հանդերձանքով, որի մեջ եղել են Կալաշնիկովի ինքնաձիգեր, ՍՎՊ դիպուկազարկ հրացաններ, ՌՊԳ նռնականետեր:
Մաքսիմը նաև հայտնել է, թե զենքի այն քանակությամբ, որը նրանք տանում էին, կարելի է զինել շուրջ 200 մարդ:
Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը, Ղրիմի Գերագույն խորհրդի շենքը գրաված մարդիկ ոչ մեկի հետ չեն շփվում և «ակնհայտորեն սպասում են ինչ-որ մեկին»:
***
Յանուկովիչը խնդրել է Ռուսաստանին ապահովել իր անվտանգությունը
Յանուկովիչը հանդես է եկել հայտարարությամ՝ խնդրելով Ռուսաստանին ապահովել իր անվտանգությունը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ես' Վիկտոր Յանուկովիչս, դիմում եմ Ուկրաինայի ժողովրդին: Ես ինձ դեռ համարում եմ Ուկրաինայի օրինական ղեկավարը, ով ընտրվել է Ուկրաինայի քաղաքացիների ազատ կամքով: Ես չեմ կարող անտարբեր լինել իմ հայրենիքում տեղի ունեցող ողբերգական իրադարձություններն, կարծում եմ, որ իմ և ուկրաինական ընդդիմության առաջնորդների միջև ստորագրված համաձայնագիրը ոչ միայն խախտվել է, այլ ոչ մի կետով կյանքի չի կոչվել: Մեր երկրի բազմաթիվ քաղաքներում ծայրահեղական գործողություններ են սկսվել, և իմ գործընկերներից ես բազմաթիվ սպառնալիքներ եմ լսում իմ նկատմամբ' ֆիզիկական բռնություն կիրառելու փաստով»,-ասվում է Ուկրաինայի նախագահի հայտարարության մեջ:
«Ես հարկադրված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին, որ ապահովեն իմ անձնական անվտանգությունը' ծայրահեղականների գործողություններից: Ցավոք, այն ամենը, ինչ տեղի է ունենում այժմ Գերագույն ռադայում, չի կրում օրինական բնույթ»:
***
ՌԴ-ն բավարարել է Յանուկովիչի խնդրանքը
Ուկրաինային նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվտանգությունը կապահովվի Ռուսաստանի տարածքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության կառավարության կայքը:
«Պայմանավորված այն հանգամանքով, որ Յանուկովիչը դիմել է Ռուսաստանի իշխանություններին՝ խնդրելով ապահովել իր անվտանգությունը, հաղորդում ենք, որ այդ խնդրանքը բավարարվել է Ռուսաստանի տարածքում»,-ասել է աղբյուրը։
***
Երկրաշարժ' Ադրբեջանում
Ադրբեջանի հարավային Լերիքի շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժը, որը գրանցվել է այսօր ժամը 10:30:25-ին 22 կմ խորության վրա, Լերիքում զգացվել է 3,4 բալ ուժգնությամբ: Մոտակա բնակավայրերում երկրաշարժը զգացվել է 3 բաÕ ¬ ուժգնությամբ: Զոհեր եւ ավերածություններ չկան: Լերիքը գտնվում է Բաքվից 325 կմ հեռավորության վրա դեպի հարավ:
Ադրբեջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել նաեւ երեկ' փետրվարի 26-ին ժամը 11:28-ին Գաբալա քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արեւելք:
Վերջին շրջանում Ադրբեջանի տարածքը սեյսմոլոգիական տեսակետից ակտիվանում է: Ամենաուժեղ' 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել էր փետրվարի 10-ին' 55 կմ խորության վրա Հաջիգաբուլում:
***
Ուկրաինայի խորհրդարանը մի շարք քաղաքներում արտահերթ ընտրություններ է նշանակել
Ուկրաինայի խորհրդարանը մայիսի 25-ին մի շարք քաղաքներում, ներառյալ՝ Օդեսայում, Նիկոլաևում, Խերսոնում և Չեռնովցիում, քաղաքապետի արտահերթ ընտրություններ է նշանակել։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը որոշում էր կայացրել մայիսի 25-ին Կիևի քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
Նույն օրը նշանակված են նաև նախագահական ընտրությունները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն սկսել է ընտրական գործընթացը։
***
Ուկրաինայի վարչապետ է նշանակվել Արսենի Յացենյուկը
Գերագույն ռադան Ուկրաինայի վարչապետ է նշանակել Արսենի Յացենյուկին: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
Այս որոշմանը կողմ է քվեարկել 371 պատգամավոր:
Գերագույն ռադայի կողմից նշանակված Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչանովը ստորագրել Է Արսենի Յացենյուկին կառավարության ղեկավար նշանակելու մասին հրամանագիրը: «Ես ստորագրում եմ Արսենի Յացենյուկին վարչապետ նշանակելու որոշումը»,-հայտարարել Տուրչանովը:
Գերագույն ռադան նաև պաշտոնանկ է արել նախկին կառավարության նախարարներին, ովքեր դեռևս չէին հեռացվել պաշտոններից:
***
Թուրքիայի վարչապետը մերկացվել է սարսափելի հանցագործության մեջ
Այսօր տարածվել են Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հեռախոսազրույցների եւս երկու ձայնագրությունները: Նրանցից մեկում Թուրքիայի վարչապետի ավագ որդին' Բիլալ Էրդողանը հոր հետ քննարկում է այն գումարի չափը, որ նա պետք է ստանա ձեռնարկատիրոջից: Նա ասում է հորը, որ ձեռնարկատեր Սըթքը Այանը պատրաստ է վճարելու 10 մլն դոլար Էրդողանին: Իսկ վարչապետը որդուն խորհուրդ է տալիս չվերցնել այդ փողը եւ ասում. «Թող բերի այն, ինչ խոստացել է: Ինչո՞ւ ուրի շները բերում են, իսկ նա' ոչ»:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, բիզնեսմեն Սըթքը Այանը Լոնդոնում գտնվող նավթային ընկերության ղեկավարներից է: Նա զբաղվում է Իրանից եւ Թուրքմենստանից Թուրքիա բնական գազի փոխադրմամբ: Այդ բիզնեսմենը թանկարժեք նվեր էր արել նաեւ Էրդողանի կրտսեր որդուն' Բուրաք Էրդողանին' նրա համար կառուցելով շքեղ ամառանոց:
Երկրորդ ձայնագրությունը բովանդակում է Էրդողանի փեսայի զրույցը նույն ձեռնարկատիրոջ օգնականի հետ: Նրանք քննարկում են այն վայրի ընտրությունը, որտեղ ձեռնարկատերը պետք է վճարի խոստացված գումարը:
Երեկ համացանցում հայտնվել էր դեկտեմբերի վերջին տեղի ունեցած եւս 5 հեռախոսային զրույցների ձայնագրություններ, որոնցում Թուրքիայի վարչապետը ավագ որդուն զգուշացնում է կոռուպցիոն սկանդալի մասին եւ հանձնարարում շտապ կերպով թաքցնել նրա եւ իր մյուս զավակների տներում եղած մոտ 1 մլրդ դոլար կազմող կանխիկ փողը:
***
Կիևում անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 855-ի
Կիևի կենտրոնում ցուցարարների և իրավապահների միջև բախումների և անկարգությունների հետևանքով տուժածների թիվը հասել է 855-ի: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Ուկրաինայի առողջապահության նախարարությունը:
«Փետրվարի 27-ի ժամը 18:00-ի դրությամբ' Կիևի կենտրոնում տեղի ունեցած բախումների հետևանքով շտապ բուժօգնության բրիգադների և առողջապահական հաստատությունների օգնությանն են դիմել 855 տուժածներ, նրանցից 570-ը հոսպիտալացվել են»,- տեղեկացնում է նախարարությունը:
Նախարարությունը հաղորդել է նաև, որ անկարգությունների և բախումների հետևաքով զոհվել է 82 մարդ:
***
Տիմոշենկոյի աղջիկը Հռոմում շռայլ հաճույքներ էր վայելում, մինչ Մայդանը արյունոտ պայքար էր մղում (տեսանյութ)
Յուլյա Տիմոշենկոյի աղջիկը՝ Եվգենյա Տիմոշենկոն, Մայդանի արյունոտ պայքարի օրերին հանգստացել է Հռոմի ամենաթանկարժեք հյուրանոցում: Հենց այնտեղ էլ փետրվարի 20-ին նա նշել է իր ծննդյան տարեդարձը:
Հյուրանոցում մեկ օր գիշերելը սկսում է 600 եվրոյից, իսկ հյուրանոցին մոտ գտնվող խանութներում զարդերի գինը սկսում է հինգ հազար եվրոյից:
Տիմոշենկոյի աղջիկը միայնակ չի եղել. այդ օրերին նրան ուղեկցել է ընկերը:
Ուկրաինայի նախկին վարչապետի աղջիկն ու նրա փեսացուն վայելել են ժամանակն ու անգամ հրաժարվել առավոտյան թերթերց, որոնք ողողված էին այդ օրերի Մայդանի լարված իրադարձություններով:
Հաջորդ օրը նա չի ուշացրել իր շնորհակալությունը հայտնել Մայդանին տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ :