Ինչպես հայտնում է Украинская правда-ն, Ատլանտյան խորհրդի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը հայտարարել է, որ ԱՄՆ -ի Կոնգրեսը քննարկում է Ուկրաինային զենքով ապահովելու մտադրության հարցը: Այս մասին Վիլսոնը գրել է իր Twitter-յան միկրոբլոգում:

 

Նա նաև նշել է , որ G8 գագաթնաժողովը կարող է վերանվանվել՝ դառնալով «Մեծ յոթնյակ», առանց Ռուսաստանի մասնակցության:

 

«Մոսկվայի միջազգային իրավունքը խախտող գործողությունների շարունակությունը կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի խորը տնտեսական և քաղաքական մեկուսացման. Ուկրաինայի ժողովուրդն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր ապագան և քաղաքական կարգավիճակը»-ասել է Վիլսոնը :

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի ժամանակ կոչ է արել անհապաղ Ուկրաինա ուղարկել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ միջազգային դիտորդներին: