«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն կարծում է, որ Ռուսաստանը ցանկանում է զենքի ուժով Ուկրաինան դարձնել Ռուսաստանի Դաշնության մի մասը, հետևաբար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն այսօր չեն կարող հաջող լինել:
Այս մասին, ինչպես հաղորդում է РБК գործակալությունը, ասվում է Յուլյա Տիմոշենկոյի դիմում-հայտարարության մեջ:
Տիմոշենկոն կարծում է, որ ներկայիս ճգնաժամը կապված է այն բանի հետո, որ Ռուսաստանը ցանկանում է «Ուկրաինային հնազանդեցնել զենքի ուժով»: «Հիմա մեր առջև դրված է խիստ վերջնագիր: Նրանք հայտարարել են, որ ռազմական ագրեսիան կկանխեն, եթե մենք ձեր հետ միասին վերադարձնենք Ուկրաինան Յանուկովիչին և նրա կոռումպացված արյունոտ խմբավորմանը տանք Ուկրաինայի իշխանությունը»,-ասել է նա:
«Վերջնագիր չպետք է ընդունել տարբեր պատճառներով: Ռուսաստանն այժմ փորձում է ծայրահեղ ագրեսիայի միջոցով մասնատել միասնական Ուկրաինան: Քաղաքական այս ֆոնին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները չեն կարող դրական արդյունք ունենալ»,-ասել է նա: