ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առանձին հեռախոսազրույցներ է անցկացրել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լեհաստանի ղեկավարների հետ, կողմերը պայմանավորվել են օգնել Ուկրաինային եւ անհապաղ երկխոսություն սկսելու կոչ են արել ՌԴ-ին եւ Ուկրաինային: Սպիտակ տան հաղորդագրության
Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ Օբաման մարտի 2-ի երկրորդ կեսին հեռախոսազրույցներ է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի, Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Ղեկավարներն ընդգծել են, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ երկխոսությունը պետք է սկսվի անհապաղ եւ, եթե պահանջվի, միջազգային օգնությամբ»,- նշել են Սպիտակ տանը:
Նաեւ Օբաման եւ եվրոպական երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Ուկրաինային երկկողմ եւ բազմակողմ ֆինանսական օգնության փաթեթի պատրաստման աշխատանքը, որպեսզի օգնեն այդ երկրին կայունացնել տնտեսությունը: