Ղրիմում, ըստ էության, Ռուսաստանի կողմից լայնամասշտաբ ռազմական միջամտություն է իրականացվում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Ռուսական զինվորները ճնշում են գործադրում ուկրաինացիների վրա: Գրավված սահմանային զորամասերում կիրառվում է ֆիզիկական ուժ, սպառնալիք և ահաբեկում:

 

Նշենք, որ այսօր առավոտյան Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական կործանիչները 2 անգամ հատել են Ուկրաինայի օդային սահմանը:

 

Տեղի ունեցող այս քաղաքական ֆոնի արդյունքում, «Մեծ յոթնյակի» երկրները՝ ԱՄՆ-ն, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կանադան և Ճապոնիան սառեցրել են Սոչիում G8-ի գագաթնաժողովի նախապատրաստությունները և հանդես են եկել Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի վարած քաղաքականության քննադատությամբ: