Ղրիմում մի խումբ զինված մարդիկ ձերբակալել և անհայտ ուղղությամբ են տարել UkrStream.TV-ի լրագրող Օլեգ Բալաբանիին' աշխատանքային գործունեություն իրականացնելու ընթացքում: Այս մասին հայտնում է Украинская Правда-ն՝ վկայակոչոլվ UkrStream-ին:
Օպերատորը ձերբակալվել է մարտի 14 -ին: ԱյժմՕլեգի գործընկերներին ոչինչ հայտնի չէ նրա գտնվելու վայրի մասին, իսկ աջակցություն նրան որոնելու և ազատ արձակելու համար դեռևս չկա:
Հիշեցնենք, որ սա Ղրիմում անհայտ անձանց կողմից լրագրողներին գողանալու արդեն 5-րդ դեպքն է. ամսի 14-ին անհետացել է նաև "Автодозор"-ի թղթակից Պավել Բաբարիգան: Պաշտոնական անդրադարձ այս միջադեպպերի վերաբերյալ դեռևս չկա: