Ինչպես հայտնում է Украинская правда-ն, ռուս զինվորականներն այս գիշեր Դոնուզլավ լճի մուտքի մոտ խորտակել են մեծ հակասուզանավային «Օչակով» նավը, արդյունքում փակելով Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային բազայի նավերի մուտքը դեպի ծով: Այս մասին հայտնել է Սևաստոպոլի զինված ուժերում սեփական իրազեկ աղբյուրը:

 

Ըստ աղբյուրի՝ ռուս զինվորականները «Օչակով» նավը կանգնեցրել են Դոնուզլավ լճի մուտքի մոտ՝ լցնելով այն ջրով. նավը հավասարակշռությունից դուրս բերելուց հետո, պայթյուն է որոտացել, ինչից նավն անցել է ջրի տակ: