Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում փոխզիջման հասնելու «որոշակի հույս» է է տեսնում։
Այս մասին նախարարը հայտարարել է RBC-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է Մեդուզա Լայվ Տելեգրամյան ալիքը։
Լավրովը նաև ասել է, որ Անթալիայում կայացած հանդիպմանը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան «նոր գաղափարներ առաջ չի քաշել»։ Ռուսաստանի սկսած պատերազմը «ոչ այնքան Ուկրաինայի, որքան աշխարհակարգի մասին է»,-նշել է նա