ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն, և համարում է նման սցենարն անխուսափելի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, նման կարծիքով նա հանդես է եկել «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի կոնֆերանսին:
«Շատ մեծ հույս ունեմ, և կարծում եմ, որ դա անխուսափելի է, որ ռուս-ուկրաինական հարաբերությունները կկարգավորվեն և զարգացում կապրեն»,-հայտարարել է նա:
Պուտինի խոսքով՝ այս տարվա մարտին Ղրիմի միացումը Ռուսաստանին չի նշանակում, որ Ռուսաստանը չի հարգում Ուկրաինայի սուվերենությունը:
Նա ընդգծել է, որ Մոսկվան ապագայում էլ հարգանքով կվերաբերվի ուկրաինական սուվերենությանը: