Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարում է, որ ծառայում է ուկրաինացի ժողովրդին և կոչ անում քաղաքացիներին միասին կարգ ու կանոն ստեղծել երկրում: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Ոստիկանությունը կոչ է արել հարգել բոլոր նրանց հիշատակը, ովքեր մահացան Կիև Անկախության հրապարակում ցուցարարների և իրավապահ մարմինների միջև տեղի ունեցող բախումների հետևանքով:

 

«Ուկրաինայի պատմության այս դժվարին պահին երկրի ՆԳՆ-ի անձնակազմն ընդգծում է, որ ծառայում է միայն Ուկրաինայի ժողովրդին և լիովին կիսում է քաղաքացիների ցանկությունը ու ազատ պայքարի գաղափարը»,-ասվում է հայտարարության մեջ: