Ուկրաինայի զինվորականները, ովքեր ծառայում են Ղրիմում, անցնում են տեղի ինքնապաշտպանական ուժերի կողմը: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է itar-tass-ի թղթակիցը :
Ըստ աղբյուրի ՝ լքված զորամասերը, ռազմական տեխնիկան և զինանոցներն անցնում են տարածաշրջանում անվտանգություն և կարգ ապահովող ինքնապաշտպանության ուժերի վերահսկողության տակ:
«Շատ զինվորականներ ովքեր չեն ընդունում Կիևի նոր կառավարությունը, հեռանում են զորամասերից՝ տալով հրաժարականներ: Ուկրաինայի մի շարք շրջաններ պատրաստակամություն են հայտնել կատարել Ղրիմի ինքնապաշտպանական ուժերի ցուցումները՝ հայտնելով, որ Ուկրաինայի ՆԳՆ-ի ստորաբաժանումների աշխատակիցները սպառնում են ռուսալեզու բնակչությանը»,- ասում է ականատեսը:
Նշենք, որ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ղրիմի տարածքում չկան ուկրաինական բանակի կամ ներքին գործերի ստորաբաժանումներ, չկան Մայդանի ինքնապաշտպանական ջոկատներ, որոնք սպառնում են ՌԴ քաղաքացիներին:
«Ղրիմի ապակայունացման գլխավոր աղբյուրն ու կիզակետ գտնվում է Ռուսաստանում»,–գրել է նախարարը։