Ըստ ռուսական LifeNews հեռուստաալիքի' զինված մարդիկ, ովքեր վերահսկողություն են սահմանել Սիմֆերոպոլի օդանավակայանում, Ղրիմի ինքնապաշտպանական ջոկատներն են: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

 

Միևնույն ժամանակ ուկրաինացի լրագրող Օսման Փաշաևը, ով գտնվում է դեպքի վայրում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Սիմֆերոպոլ օդանավակայանը գրավել են Ռուսաստանի ինքնապաշտպանական ջոկատները:

 

«Ես խոսել եմ օդանավակայանը հսկող անզեն «հսկիչի» հետ, և նա հայտնել է, որ Ղրիմը ռուսների կողքին է և ամեն ինչ պետք է անեն հաղթանակի համար. հայտնի է միայն այսքանը»,-գրում է Փաշաևը:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ զինվորական համազգեստով զինված անձանց մի խումբ՝ առանց տարբերանշանների, գրավել է Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը: