Ղրիմում ընտրական տեղամասերում քվեաթերթիկներ են տալիս նաև նրանց, ովքեր չկան ցուցակներում, այդ թվում այլ երկրների քաղաքացիների: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ապրում եմ Սիմֆերոպոլում և ստացել եմ քվեաթերթիկ հետևյալ բովանդակությամբ. «Քանի որ այստեղ ապրում եք, ուրեմն դուք նույնպես կարող եք քվեարկել»,-այս մասին իր ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Եկատերինա Սերգացկովան:
Ղրիմում շարունակվում է հանրաքվեի գործընթացը, արտակարգ պատահարներ և անկարգություններ դեռ չեն գրանցվել: Փողոցներում ռուսական դրոշներով մարդիկ են, ովքեր համերգներ են անցկացնում, հրապարակներում տեսահոլովակ են ցուցադրում՝ «Ե'կ, քվեարկիր ֆաշիզմի վտանգի դեմ»: