«Պարոն Ծառուկյանը մի քանի օրով մասնավոր այցով բացակայել է Հայաստանից, սակայն այս պահին նա Հայաստանում»: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Վերջինիս խոսքով' մամուլի հրապարակումն, ըստ որի, Գագիկ Ծառուկյանը մեկնել է Բելառուս' որսի, չի համապատասխանում իրականությանը։
Հիշեցնենք, որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր. «Թեև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթներով փորձում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին բերել քաղաքական դաշտ, այնուամենայնիվ, Ծառուկյանը դեռ շարունակում է զբաղվել իր սիրած աշխատանքով։ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ այս օրերին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գտնվում է Բելառուսում։ Գնացել է որսի։ Թերևս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ է նա ոչնչացնում կենդանիներին»։