«Պարոն Ծառուկյանը մշտապես անձամբ է խոսում իր նպատակների և ծրագրերի մասին և որոշում կայացնելու դեպքում տեղյակ կպահի հանրությանը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով օրաթերթերից մեկում տեղ գտած հրապարակմանը, թե իշխանական վերնախավում քննարկվել է ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ կրկին պատգամավոր դառնալու հարցը:

 

«Այս պահի դրությամբ Գագիկ Ծառուկյանը խիստ հագեցած աշխատանքային գրաֆիկով զբաղված է Օլիմպիական խաղերին հայ մարզիկների մասնակցության նախապատրաստական աշխատանքներով, որոնցով անձամբ ինքն է զբաղվում: Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելուն, ապա պարոն Ծառուկյանը դեռևս նույնիսկ չի մտածել այդ ուղղությամբ, քանի որ ինչպես արդեն նշեցի շատ ավելի կարևոր հարցեր կան, որոնց մասին նա այժմ մտածում և հոգ է տանում»,- նշեց Իվետա Տոնոյանը: