Այսօր մամուլում հրապարակվեց, թե «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպում, որտեղ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը և նախնական որոշում է կայացվել այդ ուղղությամբ: 

 

Տեղեկությունը, թե իբր Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և որոշում է կայացվել վերադառնալ քաղաքականություն, բացարձակ սուտ է։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

 

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Որևէ նման հանդիպում, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց նա։