Իտալիայի կարգապահական կոմիտեն «Ռոմայի» կիսապաշտպան Դանիել Դե Ռոսիին որակազրկել է երեք խաղով՝ Իտալիայի առաջնության 26-րդ տուրում «Ինտերի» ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիին հարվածելու համար:

Չեզարե Պրանդելիի որոշմամբ' Դե Ռոսին չի մասնակցի նաև Իտալիայի և Իսպանիայի միջև ընկերական հանդիպմանը:

«Ինտերի» պաշտպան Ժուան Ժեզուսը նույնպես որակազրկվել է երեք խաղով՝ Ալեսիո Ռոմանոլիին հարվածելու համար:

Տեսանյութերը՝ այստեղ: