Սյունիքի մարզի Կավարտ-Բանավան ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում մարտի 4-ին' ժամը 10.33-ին, տեղի է ունեցել սողանք, որը մասնակի փակել է ավտոճանապարհը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ տեղի է ունեցել սողանք, ինչից հողաշերտի զանգվածը մասնակի փակել է ավտոճանապարհի 25 մետրանոց հատվածը՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի: Հողահեռացման աշխատանքները կիրականացնեն քաղաքապետարանի ուժերը՝ Կապանի պղնձա-մոլիբդենային գործարանի կողմիվ տրամադրված տեխնիկայի օգնությամբ: